Մազերի խնամք
Երկար վարսերը որպես կանացի գեղեցկության գրավական
Գաղտնիք չէ, որ գեղեցիկ ու փարթամ մազերը թաքցնում են թերությունները։ Առողջ և փայլող մազեր ունենալու մասին երազում է ամեն կին։ Իսկ որպեսզի երազանքն իրականություն դառնա, հարկավոր է պատշաճ կերպով հոգ տանել մազերի մասին։
Անհատական մոտեցում: Մազերի խնամքի համար նախատեսված միջոցների տեսականին շատ մեծ է։ Թափանցիկ տարաներով վառ գույնի հեղուկները և զանազան գեղեցիկ ու խայտաբղետ փաթեթավորումները երբեմն շփոթության մեջ են գցում կանանց և աղջիկներին։
Շամպունը մազերի խնամքի հիմնական միջոցն է։ Այն անպայմանորեն պետք է համապատասխանի Ձեր մազերի տիպին։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել սնուցող և մազարմատներն ամրացնող շամպուններ, ընդ որում, մեկ ամիս առաջինից և մեկ ամիս էլ` երկրորդից։ Մազերի կատարյալ խնամքի և պաշտպանության համար անհրաժեշտ միջոց է նաև մազորակիչը (կոնդիցիոները), քանի որ այն հարթեցնում է մազերի վերին շերտը, օգնում ազատվելու ճյուղավորումից և յուրաքանչյուր մազը «պատում» պաշտպանիչ շերտով։ Սակայն երբեմն միայն ճիշտ ընտրված շամպունի և մազորակիչի օգնությամբ հնարավոր չի լինում լուծել մազերի հետ կապված բոլոր խնդիրները։ Այդժամ օգնության են գալիս տնային պայմաններում պատրաստված միջոցները։
Բնականից նորմալ էլաստիկություն և ամրություն ունեցող մազերը մեր օրերում անհետացող երևույթ են դառնում։ Երբեմն նույնիսկ առողջ մազերը բավականին անշուք տեսք ունեն։ Դրանց հմայք կարելի է հաղորդել ոչ ավել, ոչ պակաս` ռոմով մշակելու միջոցով։ Հարկավոր է մազերը լվանալ և թաց մազերը շփել 1-3 ճաշի գդալ ռոմով (կամ կոնյակով), այնուհետև գլուխը փաթաթել սրբիչով։ 15-20 րոպե հետո կարելի է մազերը չորացնել և հարդարել։ Հավատացա՛ծ եղեք, որ հմայքն ապահովված կլինի։
Եթե Ձեր մազերը բնականից չոր տիպի են, ապա ամեն կերպ խուսափե՛ք սպիրտ պարունակող մազերի հարդարման միջոցներ օգտագործելուց։ Այս պարագայում օգնության կարող են գալ սնուցող միջոցները, որոնցից ամենաօգտակարը ձիթապտղի յուղ պարունակող քսուքն է։ Մազերը մանրակրկիտ սանրե՛ք և քսե՛ք ձիթապտղի յուղ։ 20 րոպե պահելուց հետո մազերը լվացե՛ք տաք ջրով։
Մազերի յուղոտ տիպ ունեցող կանանց խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք կրճատում են մաշկի ճարպազատությունը։ Օգտակար է մինչ մազերը լվանալը դրանք պատել ալոեի տերևներից ստացված հյութով, քանի որ այն բարելավում է արյան շրջանառությունը և ճնշում վերնամաշկի ճարպագեղձերը։ Այս պարագայում խորհուրդ է տրվում օգտագործել սպիրտ պարունակող մազորակիչներ։ Մազերը լվանալուց հետո կարելի է դրանք ցայել լոշտակի, հազարաթերթիկի, լորենու կամ եղեսպակի թրմուկով (5 ճաշի գդալ տերևներին ավելացնել 0.5 լ ջուր և թրմել 30 րոպե)։
Ներկելուց և քիմիական գանգրացումից հետո մազերը դառնում են է՛լ ավելի փխրուն ու չոր, ուստի դրանք ավելի լուրջ խնամքի կարիք են զգում։ Այդ տեսակետից շատ օգտակար են շաբաթական 1-2 անգամ արվող «վերականգնողական» քսուքները։ 30 մլ գերչակի կամ շաղգամի յուղին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, 2 ձվի դեղնուց, 1/2 բաժակ կիտրոնի հյութ, լավ խառնել և քսել մազարմատներին ու թողնել 45-50 րոպե։ Այնուհետև գլուխը լվանալ և ցայել եղինջի թրմուկով (2 ճաշի գդալ եղինջի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր և թրմել 30 րոպե)։
ԻՆՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՍԱՆՐԸ
Օրվա մեջ մենք առնվազն 2 անգամ սանրվում ենք։ Ի դեպ, սանրվելն ինչ-որ առումով մազերի մի յուրահատուկ մերսում է, որը բարելավում է արյան շրջանառությունը, մազերի արտաքին տեսքը, աճը և սնուցումը։ Օգտակար է սանրվել հատկապես քնելուց 5-10 րոպե առաջ, ընդ որում, անհրաժեշտ է սկզբում սանրել գլխի պարանոցային հատվածը և քիչ առ քիչ բարձրանալ դեպի ճակատ։ Սանրվելիս աշխատե՛ք գլուխն ուղիղ պահել, քանի որ այդ կերպ կարող եք ձերբազատվել հոգնածությունից և գլխացավից։
Ամենակարևոր հանգամանքը ճիշտ սանր ընտրելն է, քանի որ դրանով է մեծապես պայմանավորված մազերի գրավչությունն ու հմայքը, ինչպես նաև դրանց առողջությունը։ Յուրաքանչյուր կին առնվազն 5 սանր պետք է ունենա` մանր և խոշոր ատամներով, մերսող խոզանակ, ինչպես նաև կենդանական մազախավով և կլոր բրաշինգ-խոզանակ։
Մանր ատամներով սանրն օգտագործվում է թաց մազերը սանրելու, ինչպես նաև բալզամ քսելու, իսկ խոշոր ատամներովը` հարդարման համար։ Եթե մազերը թափվելու հակում ունեն, ապա ամենից հարմարը ոչ խիտ ատամներ ունեցող սանրերն են, քանի որ այս պարագայում մազարմատների ինտենսիվ մերսումը հակացուցված է։ Մետաղական ատամիկներով մերսման խոզանակն անփոխարինելի է երեկոյան մերսման համար։ Ցանկալի է, որ ատամիկների ծայրերը կլորավուն լինեն, քանի որ այս կերպ կարելի է խուսափել մաշկի քերծվածքներից։ Տեղին է հիշեցնել, որ ցերեկային ժամերին նման խոզանակ օգտագործելը խորհուրդ չի տրվում, քանի որ հաճախակի օգտագործման պարագայում այն կարող է վնասել մազերը։ Յուղոտ մազերը սանրելու համար իդեալական են կենդանական մազախավով խոզանակները, քանի որ դրանք խնայում են մազերը և չեն խախտում վերջիններիս կառուցվածքը և, ամենակարևորը, էլեկտրականացում չեն առաջացնում։
ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Որպես կանոն, մենք ձգտում ենք այն ամենին, ինչ բնականից չունենք։ Գանգուր մազեր ունեցող կանայք ու աղջիկները երազում են ուղիղ մազերի մասին, և հակառակ դրան, ուղիղ մազեր ունեցողները երազում իրենց տեսնում են փարթամ խոպոպիկներով։ Ամեն դեպքում հուսահատվել պետք չէ, քանի որ մազերի խնամքի համար նախատեսված միջոցների ճիշտ ընտրությամբ կարելի է երազանքն իրականություն դարձնել և, որ ամենակարևորն է, առանց մազերին վնաս պատճառելու։
Գանգուրներն ուղղելու համար թաց մազարմատներին մազերի համար նախատեսված փրփուր կամ հարթեցնող բալզամ քսե՛ք, այնուհետև մազերը չորացրե՛ք ֆենով (պետք չէ չորացնել մինչև վերջ)` կլոր խոզանակով վերից վար ձգելով, հետո փրփուրը քսե՛ք մազերի ողջ երկարությամբ ու սանրե՛ք մանրատամ սանրով։ Կիսաչոր մազերը 20-25 րոպեի ընթացքում կչորանան։ Գանգուր մազերը կարելի է ուղղել նաև գելի օգնությամբ։ Անհրաժեշտ է գելը քսել մազերի ողջ երկարությամբ` մազարմատներից մինչև ծայրերը և սանրել։ Ուղղած մազերը երկար պահպանելու նպատակով խորհուրդ ենք տալիս փոքր քանակությամբ լաք ցողացրել։
Մազերը գանգրացնելու համար հարկավոր է թաց մազերին հարդարման համար նախատեսված փրփուր քսել, խոզանակի օգնությամբ դրանք կլորացնել և չսանրել։ Կարելի է օգտագործել նաև ցողացրիչ-գել, ընդ որում, յուրաքանչյուր մազափունջ պետք է առատորեն ցողացրել, խոզանակով կլորացնել և ֆենով չորացնել։ Սանրվածքը երկար պահպանելու համար անհրաժեշտ է մազերը չորացնել սառը օդային հոսանքով։
Ամփոփելով, թերևս արժե հիշեցնել, որ կարևոր չէ` մազերն ուղիղ են թե գանգուր, կարճ թե երկար, կարևորն այն է, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է այնպիսին, ինչպիսին մայր բնությունն է նրան ստեղծել։
Կարդացեք նաև
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը...
Ստորև ներկայացվում են մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք...
Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...
Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...
Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են...
Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...
Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։ Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...
Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...
Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...
Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...
Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...
Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...
Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...
Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն